Միջազգային Քաղաքականություն 

ԱՄՆ-ը Սիրիայից արդեն դուրս է բերել ռազմական տեխնիկայի առաջին խմբաքանակը. CNN

analitik.am

ԱՄՆ-ն արդեն Սիրիայից դուրս է բերել ցամաքային ռազմական տեխնիկայի առաջին խմբաքանակը: Այս մասին հայտնում է CNN-ը՝ հղում անելով իր աղբյուրին:

Հայտարարության մեջ նշվում է, որ անվտանգության նկատառումներով, կոնկրետ չի նշվում, թե ինչ տեխնիկա է դուրս բերվել: Չի նշվում նաև, թե Սիրիայի որ շրջաններից է վերոնշյալ խմբաքանակը դուրս բերվել: CNN-ի տեղեկություններով, սարքավորումները դուրս են բերվում Սիրիայի հյուսիսային շրջաններից:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել էր ամերիկյան ուժերը Սիրիայից դուրս բերելու մասին՝ նշելով, որ դա կտևի մոտ 2 ամիս: Սակայն դրանից հետո նախագահ Թրամփն ընդունել էր կոնգրեսականների պնդումները, որ գործընթացը կարող է ավելի երկար տևել:

 

Նույն շարքից