Հասարակություն 

Սպասվում է առանց տեղումների եղանակ

analitik.am

Հանրապետության տարածքում`

Հունվարի 11-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 14-ին շրջանների զգալի մասում, 15-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտում` ձյան տեսքով:

Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վ։

Օդի ջերմաստիճանը հունվարի 13-14-ը կբարձրանա 4-5 աստիճանով:

Երևան քաղաքում՝

Հունվարի 11-13-ը, 15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 14-ին սպասվում են տեղումներ, բարձրադիր գոտում` ձյան, ցածրադիր գոտում` թաց ձյան և ձնախառն անձրևի տեսքով:

Երևան քաղաքի հունվարի 11-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

Օդի առավելագույն ջերմաստիճան`            12.60C (1997 թ.)
Օդի նվազագույն ջերմաստիճան`               -24.80C (2008 թ.)
Օդի միջին օրական ջերմաստիճան`            -3.50C

 

Նույն շարքից