Գլխավոր Իրավական 

Շատ բան ունեմ ասելու. Արմեն Գևորգյանի գործով դատական նիստը չկայացավ

analitik.am

ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի խափանման միջոցի վերաբերյալ դատական նիստը չմեկնարկած ավարտվեց: Ինչպես լրագրողների հետ զրույցում հայտնեց Գևորգյանի փաստաբանը, նիստը չկայացավ, քանի որ պաշտպանական կողմը չի ստացել դատախազության ներկայացրած վերաքննիչ բողոքը և հնարավորություն չի ունեցել նաև գրավոր առարկություն պատրաստելու համար:

Վերոնշյալով պայմանավորված նիստը հետաձգվել է և կկայանա մինչև հունվարի 17-ը ժամը 12:00-ը:

Փաստաբանը նաև նշեց, որ առաջին ատյանի դատարանը հաստատել է՝ երկու մեղադրանքով՝ Սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափերով կաշառքի մասով, հիմնավոր կասկածն առկա չէ, այսինքն՝ Գևորգյանը կապ չունի դրանց հետ. «Ինչ վերաբերում է փողերի լվացման մեղադրանքին, թեև դատարանը հաստատել է, որ հիմնավոր կասկածն  առկա է, միևնույն ժամանակ նշել է, որ կալանավորման հիմքեր չկան»:

Արմեն Գևորգյանն իր հերթին հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցերին՝ հայտնելով, որ դրա իրավունքն ինքը չունի: Նա միայն նշեց, որ չի չի ընդունում մեղադրանքը, հիմա չի կարող խոսել, սակայն ժամանակը կգա, կխոսի, շատ բան ունի ասելու:

Գևորգյանը մեղադրվում է արդարադատությանը խոչընդոտելու, Սահմանադրական կարգի տապալմանն օժանադակելու, ինչպես նաև առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալու և փողերի լվացման մեջ: Նա չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը:

Նույն շարքից