Բարի օր Քաղաքականություն 

Երրորդ փոխնախագահի տեղը պետք է զբաղեցնի ԱԺ-ում երկրորդ ուժը. Լենա Նազարյան

Երրորդ փոխնախագահի ընտրության հետ կապված մեզ համար ընդունելի սկզբունքն այն է, որ երրորդ փոխնախագահի տեղը պետք է զբաղեցնի ԱԺ-ում երկրորդ ուժը: Եվ սա ոչ թե մեր ընտրությունն ու նախապատվությունն է, այլ համարում ենք, որ այս հարցի պատասխանը տվել է ընտրողը՝ ԱԺ ընտրությունների ժամանակ՝ իր քվեարկությամբ: Ամբողջ քարոզարշավի ընթացքում հենց ընդդիմության դերը ստանձնող հավակնոդների կողմից ասվել է, որ այս խորհրդարանական ընտրություններն ավելի շատ ընդդիմության ընտրության հարց են, և, շատ հստակ դա գիտակցելով, երբևէ չենք ուղղորդել ու կողմնորոշել ընտրողներին՝ այս կամ այն ուժին ընտրելու հարցում: Հիմա ժողովուրդը կատարել է իր ընտրությունը և արդյունքների հետ կապված որևէ կասկած չկա: Հետևապես մենք էլ պետք է գործենք ըստ այդ որոշման:

Լենա Նազարյան

  • 120
  •  
  •  
  •  
  •  
  • 1
  • 1
  •  
  •  
  •  
    122
    Shares

Related Articles