Էջմիածինում մեկնարկել է Մանվել Գրիգորյանի դեմ բողոքի ակցիան: Ակցիայի մասնակիցները պատրաստվում են այսօր ժամը 16:00-ին լինել Երևանում և ստիպել դատարանին ձերբակալել գեներալին: Նման հայտարարությամբ հանդես եկավ ակցիայի մասնակիցներից մեկը:
Ակցիայի մասնակիցները մտադիր են ժամը 15:00-ին ավտոերթով Էջմիածնից շարժվել դեմի Երևան. «Այսօր համ չագուչն է մեր ձեռքը, համ մեխը, մեխենք Մանվել Գրիգորյանին պատին»:
Քաղաքացիները նաև բղավում են «դիշովկա Մանվել»:
Հիշեցնենք, որ գենելար Մանվելի դեմ ակցիաները մեկնարկեցին նրա խափանման միջոցի փոխվելուց անմիջապես հետո, սակայն Նոր տարուց առաջ ակցիաները դադարեցվել էին: