Հասարակություն 

Փաստաբան Ղարագյոզյանը Նաիրի Հունանյանին նկատի չի ունեցել

analitik.am

Հանրությունը շարունակում է ակտիվորեն քննարկել Մհեր Ենոքյանին ազատ արձակել-չարձակելու հարցը: Նշյալ թեմայի շուրջ քննարկումներից մեկի ժամանակ փաստաբան Արա Ղարագյոզյանը, պատասխանելով համապատասխան հարցին, նշել էր, որ պետք է միանշանակ ազատ արձակվի նաև Հունանյանը:

Analitik.am-ը, սրա հետ կապված նյութ էր հրապարակել՝ գրելով, թե վերջինս ցանկանում է, որ ազատ արձակվի Նաիրի Հունանյանը: Մեզ հետ կապ հաստատած փաստաբանը նշեց, որ ինքը նկատի չի ունեցել Նաիրի Հունանյանը, նկատի է ունեցել ցմահ ազատազրկման դատապարտված Հունան Հունանյանին, ով գտնվում է Արմավիր ՔԿՀ-ում:

Հայցում ենք փաստաբանի ներողամտությունը:

Նույն շարքից