Քաղաքականություն 

Չեմ արտագաղթելու. Արփինե Հովհաննիսյանը հայտնել է, թե ինչով է պատրաստվում զբաղվել

analitik.am

Զբաղվելու եմ մասնագիտական գործունեությամբ: Այս մասին խորհրդարանում հայտարարել է ԱԺ փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչով է զվաղվելու ԱԺ-ից հեռանալուց հետո:

Հովհաննիսյանը հիշեցրել է, որ իր գործընկերների հետ, որոնց թվում է նաև Դավիթ Հարությունյանը, հիմնադրել են իրավաբանական ընկերություն, որտեղ ծավալելու են մասնագիտական գործունեություն. «Ես տարիներ առաջ նաև փաստաբանական գործունեությամբ զբաղվելու համար քննություն եմ հանձնել, այդ գործունեությամբ ևս հավանաբար կզբաղվեմ: Գումարած դրան, հանրային քաղաքականության մեջ մնալու համար որոշակի պրոյեկետներ կան: Փակագծեր հիմա չեմ բացի, սակայն լրագրողների հետ շփումներից չեմ խուսափելու»:

Հովհաննիսյանը նշեց, որ հաստատ չի արտագաղթելու. «Հուսով եմ, որ հայրենի իշխանությունն այնպիսի պայմաններ չի ստեղծի, երբ արտագաղթելն այընտրանք չի ունենա: Սակայն նույնիսկ այդ դեպքում չեմ արտագաղթելու: Հայաստանն իմ հայրենիքն է, ես այստեղ եմ շարունակելու մնալ և պատասխանատվություն եմ զգում զարգացումների համար»:

 

Նույն շարքից