Գլխավոր Քաղաքականություն 

Վահե Էնֆիաջյանը՝ ԱԺ փոխխոսնակ. ԲՀԿ-ն հայտարարություն է տարածել

analitik.am

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության կենտրոնական գրասենյակում այսօր՝ հունվարի 11-ին, տեղի է ունեցել ԲՀԿ քաղաքական խորհրդի նիստ, որը վարել է կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը:

Քննարկվել են 7-րդ գումարման Ազգային Ժողովում ԲՀԿ խմբակցության անելիքներն ու առաջիկա ծրագրերը:

Նիստի ընթացքում որոշում է կայացվել ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնում առաջադրել Վահե Էնֆիաջյանի թեկնածությունը:

ԲՀԿ խմբակցության քարտուղարի պարտականություններն իրականացնելու է Արման Աբովյանը:

Նիստի ավարտին Գագիկ Ծառուկյանը խմբակցության պատգամավորներին մաղթել է արդյունավետ օրենսդիր աշխատանք՝ ի նպաստ Հայաստանի Հանրապետության  և հայ ժողովրդի:

Հաշվի առնելով այն, որ Իմ քայլը դաշինքն իր աջակցությունն է հայտնել ԲՀԿ թեկնածուին՝ արդեն կարելի է փաստել, որ ԱԺ փոխխոսնակի պաշտոնը զբաղեցնելու է հենց Էնֆիաջյանը:

 

Նույն շարքից