Միջազգային Քաղաքականություն 

Մոսկվան պատասխանել է Լուկաշենկոյի սպառնալիքներին

analitik.am

Ռուսաստանը կասկածի տակ չի դնում Բելառուսի հետ ռազմավարական փոխգործակցության ընդլայնման քաղաքականությունը: Այս մասին այսօր՝ հունվարի 11-ին, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Զախարովան նշել է, որ Բելառուսը Ռուսաստանի հուսալի դաշնակիցն է ու գործընկերը. «Դա մասնավորապես ամրագրված է մեր արտաքին քաղաքականության մասին փաստաթղթում»:

Ավելի վաղ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել էր, որ Ռուսաստանը կարող է կորցնել արևմտյան ուղղությամբ իր միակ դաշնակցին, եթե զիջումների չգնա նավթի շուկայում իր հարկային նոր քաղաքականության հարցում:

 

Նույն շարքից