Թունիսի կառավարության ղեկավար, չափավոր-իսլամիստական «Վերածննդի կուսակցության» առաջնորդներից Ալի լարաեդը հայտարարել է, թե այսօրվանից պաշտոնապես լքում է իր պաշտոնը:
Լարաեդը Թունիսի վարչապետ էր դարձել 2013թ. փետրվարին: Քաղաքական ճգնաժամի նոր ալիքի հետ 2013թ. հոկտեմբերին կառավարությունն ու ընդդիմադիր արհմիությունները «ազգային երկխոսություն» էին սկսել, որի արդյունքը դարձավ կառավարության հրաժարականը:
Կառավարության հրաժարականի մասին որոշումը հայտնի էր դարձել դեռ 2013թ. դեկտեմբերի 15-ին: Այն ժամանակ էլ Լարաեդի պաշտոնական հետնորդ էր նշվել արդյունաբերության նախարար Մեհդի Ջոմաայի անունը: