Հասարակություն 

Պատրաստվում ենք քաղաքապետի կարգադրության չհրապարակումը վիճարկել դատարանում. Խաժակյան

analitik.am

Իհարկե սա սպառնալիք չէ, ինչպես հարգելի լրագրողն է բնորոշում, սակայն մենք պատրաստվում ենք քաղաքապետի կարգադրության չհրապարակումը վիճարկել դատարանում, քանի որ գտնում ենք, որ այդ գործողությունը վնասում է թափանցիկությանը։

Տարեվերջին քաղաքապետի կարգադրությամբ աշխատակիցները ընդհանուր մեկ միլիարդ 200 միլիոն դրամի չափով պարգևավճար և խրախուսանք են ստացել, սակայն այդ հավելվածը, թե օրինակ քաղաքապետի տեղակալները, վարչության պետերը, թաղապետերը որքա՞ն են ստացել, հրապարակված չէ։

Քաղաքապետի կարգադրությունը համաձայն Երևանի ՏԻՄ օրենքի պետք է հրապարակվի պաշտոնական կայքում, սակայն դա տեղի չի ունեցել և մենք անելիք ունենք այս հարցում։

Երևանի ավագանու Լույս խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյան

Նույն շարքից