Հասարակություն 

Ինչու Օսիպյանը երկու օր առաջ ասֆալտին չի փռել Մանվել Գրիգորյանի կնոջը

analitik.am

Վերաքննիչ քրեական դատարանում մեկնարկել է Մանվել Գրիգորյանի խափանման միջոցի մասին հարցի քննությունը: Առաջին ատյանի դատարանի որոշումից հետո, երբ Գրիգորյանի նկատմամբ խափանման միջոցը փոխվեց, դատախազությունը բողոքարկեց որոշումը՝ միջնորդություն ներկայացնելով Վերաքննիչ: Այսօր Վերաքննիչ քրեական դատարանում նշյալ հարցով առաջին նիստն է:

Նշենք, որ նիստին զուգահեռ դատարանի մոտ բողոքի ակցիա է ընթանում: Քաղաքացիները պահանջում են ձերբակալել Գրիգորյանին՝ նշելով, որ նա չպետք է ազատության մեջ մնա, իսկ եթե առողջական խնդիրներ ունի, կարող է բուժում ստանալ նաև ՔԿՀ-ում: Ակցիայի մասնակիցները չեն պատրաստվում հրաժարվել իրենց պայքարից և պատրաստվում են մինչև վերջ առաջ տանել իրենց պահանջը:

Քաղաքացիներից մեկի խոսքերով էլ, առնվազն տարօրինակ է ոստիկանության վարքագիծը՝ կապված Մանվել Գրիգորյանի կնոջ հետ: Այդ քաղաքացու պնդմամբ, օրեր առաջ Նազիկ Ամիրյանն ավտոշարասյունով շրջել է քաղաքում, սակայն ոստիկանությունը նրան ասֆալտին չի փռել, չնայած ավելի վաղ արած հայտարարություններին:

Դատական նիստը շարունակվում է:

Նույն շարքից