Հասարակություն 

Հայաստանում խոզի գրիպից մահվան դեպք է գրանցվել

analitik.am

Այս տարի Հայաստանում խոզի գրիպից մահվան դեպք է գրանցվել: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն Արտավազդ Վանյանը:

Նրա խոսքով, մահացած կնոջ մոտ ախտորոշվել են նաև տարբեր խրոնիկ հիվանդություններ:
Իրչ վերաբերում է «Արաբկիր» բժշկական կենտրոնում երեխայի մահվան դեպքին՝ Վանյանը նշեց, որ երեխան վիրուսային վարակ ընդհանրապես չի ունեցել: «Բարդ անատոմիական հետազոտություններ կարվեն, և կպարզենք ինչն է եղել մահվան պատճառը»,-ասաց նա:

Արչտավազդ Վանյանը նշեց, որ այս պահի դրությամբ բուժհաստատություններում գրիպից ստացիոնար բուժում է ստանում 693 մարդ, մինչդեռ մեկ տարի առաջ հունվարի 11-ին այդ թիվը կազմել է 658:

Մի քանի հիվանդներ գտնվում են ծանր վիճակում՝ վերակենդանացման բաժանմունքներում: Միաժամանակ նա կոչ արեց խուճապ չտարածել, որ որոշ հիվանդներ բուժում են ստանում ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում. «Գրիպի սեզոնին ամեն տարի նման պատկեր է լինում»,-ասաց Վանյանը:

Նա նաև տեղեկացրեց, որ գրիպի տարածման հետ կապված մանկական հիվանդանոցներն աշխատում են ուժեղացված ռեժիմով:

News.am

 

Նույն շարքից