Հասարակություն 

Երևանում թունավորվել են գազի արտահոսքից

analitik.am

Հունվարի 10-ին, ժամը 04.35-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ «շմոլ գազի թունավորում» ախտորոշմամբ Վշտունու փողոցի տներից մեկից հիվանդանոց են տեղափոխվել 1937 թ. ծնված Սիլվա Հ.-ն, 1976 թ. ծնված Ժիրայր Յ.-ն, 1981 թ. ծնված Հեղինե Պ.-ն, 2009 թ. ծնված Սիլվի Յ.-ն և 2013 թ. ծնված Զոհրաբ Յ.-ն:

Մեկնած ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը պարզել է, որ նրանք թունավորվել են նույն օրը, ժամը 04.00-ին, տանը, խոհանոցում տեղադրված գազօջախի գազի արտահոսքից:

Նշանակվել է ԴԲՓ:

Նախապատրաստվում են նյութեր:

Նույն շարքից