Հայաստան 

Ո՞վ կփոխարինի Վահան Հովհաննիսյանին ԱԺ-ում

Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ստացել է Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի արձանագրությունը՝ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Վահան Հովհաննիսյանի պատգամավորական լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ: Այս մասին  հայտնել է ԿԸՀ մամուլի խոսնակ Հերմինե Հարությունյանը:


Նա նշեց, որ 7-օրյա ժամկետում ԿԸՀ-ն նիստ կգումարի, և մանդատը կտրվի համամասնական ցուցակի հերթական հաջորդ թեկնածուին:


Իսկ ՀՅԴ համամասնական ցուցակի հաջորդ թեկնածուն գյուղատնտեսության նախկին նախարար Արամայիս Գրիգորյանն է, ով նախորդ տարի նշանակվել էր Արարատի մարզպետ:


Նրան հաջորդում է Միքայել Մանուկյանը: Լրատվամիջոցները գրել էին, որ հնարավոր է վերջինս հրաժարվի մանդատից, որպեսզի այն բաժին հասնի «Արարատ-լադայի» գործադիր տնօրեն Կարեն Շահմուրադյանին: Որոշ տեղեկությունների համաձայն՝ մի խումբ ՀՅԴ-ականներ էլ կողմնակից են, որ պատգամավոր դառնան ցուցակի 11-րդ հորիզոնականը զբաղեցնող Ռուզաննա Մուրադյանը կամ նրան հաջորդող նախկին պատգամավոր Արա Նռանյանը:


ՀՅԴ լրատվական ծառայությունից  հայտնում են, որ այդ կապակցությամբ դեռևս որոշում չի կայացվել:


Նշենք, որ 2013թ դեկտեմբերի 28-ին ՀՀ նախագահը հրամանագիր էր ստորագրել Վահան Հովհաննիսյանին Գերմանիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու մասին, ինչի վերաբերյալ լրատվամիջոցները գրել էին դեռևս ամիսներ առաջ, սակայն նշանակումը ուշանում էր:

Նույն շարքից