Հասարակություն 

Ցուցարարը թքել է Մանվել Գրիգորյանի փաստաբանի ավտոմեքենայի վրա /տեսանյութ/

analitik.am

Այն բանից հետո, երբ Վերաքննիչ քրեական դատարանում հետաձգվեց Մանվել Գրիգորյանի խափանման միջոցի հարցի քննությունը, դատարանի մոտ իրավիճակը կտրուկ լարվեց: Դատարանի շենքի մոտ բողոքի ակցիա անող քաղաքացիները, սկսեցին հայտարարել, որ Գրիգորյանի փաստաբան Արսեն Մկրտչյանն իրենց թափթփուկ է անվանել և սկսեցին վիրավորել վերջինիս : Ցուցարարներից մեկը նույնիսկ թքեց Մկրտչյանի ավտոմեքենայի վրա, իսկ մեկ այլ ցուցարար վերջինիս հաստավիզ անվանեց:

Ավելի ուշ փաստաբան Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում հայտարարություն տարածեց՝ հայտարարելով, որ ինքը որևէ մեկին թափթփուկ չի անվանել, սա սադրանք է:

Նույն շարքից