Հասարակություն Միջազգային 

Մոսկվայում կհայտնվեն դեմքերը ճանաչող համակարգով աշխատող տեսախցիկներ

analitik.am

Այս տարի Մոսկվայում կհայտնվեն դեմքերը ճանաչող համակարգով աշխատող հսկիչ տեսախցիկներ: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի հայտարարության:

«2018 թվականին քաղաքում տեղակայված տեսահսկման համակարգին ենք միացրել 7 հազար տեսախցիկ: Այսօրվա դրությամբ հաշվվում է 167 հազար տեսախցիկ, որոնք տեղադրված են բակերում, մուտքերում, այգիներում, դպրոցներում, պոլիկլինիկաներում, առևտրի և շինարարության օբյեկտներում և այլ հանրային վայրերում»,- ասել է Սոբյանինը:

Նշվում է, որ դեմքերը ճանաչող համակարգը նպատակ ունի հայտնաբերել հանցագործներին և  որոնք արդեն տեղադրված են քաղաքի Մետրոպոլիտենում, իսկ 2019 թվականից կհայտնվեն նաև փողոցի տեսախցիկների վրա:

«Դա հրաշալի կլինի. հանցագործները Մոսկվայից հեռու կմնան, այստեղ նրանք արդեն չեն կարողանա թաքնվել»,- ասել է քաղաքապետը: Նա հայտնել է նաև, որ ներկայումս իրավախախտումների 70 տոկոսի դեպքում հետաքննության ժամանակ օգտագործվում են տեսախցիկների տեսագրությունները:

Նույն շարքից