Միջազգային Քաղաքականություն 

Իտալիան դիտարկում է Սիրիայում դեսպանությունը վերաբացելու հնարավորությունը

analitik.am

Պաշտոնական Հռոմը դիտարկում է դիվանագիտական ծառայությունների գործունեության հնարավոր վերականգնման հնարավորությունն այն երկրներում, որտեղ դրանք ավելի վաղ փակվել են, մասնավորապես, Սիրիայում: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Իտալիայի արտգործնախարար Էնցո Մոավերո Միլանեզի հայտարարությանը:

«Իտալիան մտածում է կրկին բացել դեսպանատներ այնտեղ, որտեղ դրանք փակվել են, և անել դա ամենալայն մասշտաբով: Ինչ վերաբերում է կոնկրետ Սիրիային, ապա դա կախված է այդ երկրում իրավիճակի զարգացումից»,- հայտարարել է նախարարը: Նա նաև հայտնել է, որ Իտալիայի համար առաջնահերթություն է դեսպանատներ ունենալ ամբողջ աշխարհում:

Նույն շարքից