Հասարակություն 

Եթե փաստաբանի մեքենայի վրա թքողը չձերբակալվի, նշանակում է, որ ապրիլին տեղի ունեցածն ակցիա է ընդդեմ պետականության

Պետությունը և օրենքը նույնական հասկացություններ են: Եթե չկա օրենք, չկա և պետություն:

Դատական պրոցեսը պետության հիմնաքարային գործընթացն է:

Թքել այդ գործընթացի դերակատարների վրա, նշանակում է թքել պետության վրա: Դա պետություն հասկացության դեմ կատարված հրապարակայի-ցուցադրական ակցիա է:

Եթե փաստաբանի մեքենայի վրա թքողը չձերբակալվի և օրենքի ողջ խստությամբ չպատժվի, ապա դա նշանակում է, որ ապրիլին տեղի ունեցած գործընթացը ոչ թե իշխանափոխություն էր, այլ ակցիա ընդդեմ պետականության:

Սպասենք և տեսնենք, արդյոք Հայաստան կա իշխանություն, որը կատարում է իր հիմնական գործառույթը, թե ոչ: Եթե չկա, ապա պետք է պետության վերականգնման շարժում սկսել:

Քաղաքագետ Ստեփան Դանիելյան

  • 505
  •  
  •  
  •  
  •  
  • 1
  • 8
  •  
  •  
  •  
    514
    Shares

Related Articles