Գլխավոր Հասարակություն 

Նիկոլ Փաշինյանի «ոտքը խերով» չէր. Երևանում շենք է փլուզվել /տեսանյութ/

analitik.am

Այս գիշեր Երևանի կենտրոնում՝ Արամի 23 հասցեում, փլուզվել է «Հայաստանի փոքրիկ երգիչներ» -ի հուշարձան շենքը: Շենքի փլուզման պատճառն, ամենայն հավանականությամբ, հարևանությամբ կառուցվող շինությունն է:

Հարկ է նշել, որ հուշարձան շենքին սպասվող սարսափելի ճակատագրի մասին արդեն երկար ժամանակ էր բարձրաձայնվում, սակայն, ինչպես երևում է, ոչ նախկին, ոչ էլ ներկա իշխանությունները, դա կարևոր չհամարեցին:

Այս շենքում խորհրդարանական ընտրությունների մեկնարկին եղել էր նաև ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, ում ուղեկցում էին Երևանի կարգին քաղաքապետ Հայկ Մարությանը և գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը: Վարչապետի պաշտոնակատարը ծանոթացել էր, թե շենքի ամրացման համար ինչ տարբերակներ են առաջարկվում:

Նույն շարքից