Հայաստան 

Թևան Պողոսյանը չի ցանկանում խոսել պատգամավորական մանդատը վայր դնելու իր որոշման մասին

Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանը չի ցանկանում անդրադառնալ մանդատը վայր չդնելու և Զարուհի Փոստանջյանի փոխարեն խմբակցության ղեկավար դառնալու գործընկերների հորդորներին: Թևան Պողոսյանը  հայտնեց հետևյալը. «Ինչպես արդեն հրապարակավ նշել եմ, չէի ցանկանա մտնել պատգամավորական մանդատը վայր դնելու իմ որոշմանն առնչվող քննարկումների մեջ: Խնդրում եմ հարգել իմ խնդրանքը: Ես անշուշտ շնորհակալ եմ բոլոր լրագրողներին՝ այս օրերին դրսևորվող այսպիսի ակտիվության համար, ներողություն եմ խնդրում սակավախոսության համար և խոստանում եմ ապագայում լրացնել այս օրերի բացը: Հատկապես շնորհակալ եմ «Ժառանգության» իմ ընկերներին իրենց սատարման, այս հարցի շուրջ լուրջ ու սրտացավ հրապարակային մեկնաբանությունների համար, որոնք օգնում են լրագրողներին իրենց աշխատանքը կատարել»:


Հիշեցնենք, որ «Ազգային ժողովի պատգամավոր, «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը այս գիշեր մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ։ Փոստանջյանի բացակայությունը հանրապետությունից բավական երկար կտևի՝ հինգ ամիս։ Նա մասնակցելու է Թավթի համալսարանի իրավունքի եւ դիվանագիտության Ֆլեթչերի դպրոցի 5-ամսյա դասընթացներին (Մասաչուսեթսի նահանգ, քաղաք Մեդֆորդ)։ «Ժառանգությունից» հայտնել են, որ առաջարկ է եղել Թևան Պողոսյանին՝ վերանայել մանդատը վայր դնելու որոշումը և ժամանակավոր ստանձնել խմբակցության ղեկավարի պարտականությունները:

Նույն շարքից