Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը ԼՂ հակամարտության միակ կողմերն են:
Ալիևի խոսքերով, Հայաստանի նոր իշխանություններն առաջին փուլում փորձ են արել խուսափել բանակցություններից, հնչել են հայտարարություններ, որ բանակցություններ պետք է վարել Արցախի հետ, սակայն Բաքուն չի ընդունել այդ հայտարարությունները:
Ադրբեջանի նախագահի պնդմամբ, հայկական կողմի առաջարկները չեն ընդունել նաև միջնորդները, ինչի արդյունքում բանակցային գործընթացը վերականգնվել է:
Ալիևը նշել է, որ հիմա բանակցությունները տարվում են Հայաստանի և Ադրբեջանի միջև, հենց այդ ձևաչափն է միակ ընդունելին:
Ադրբեջանի նախագահը հայտարարել է, որ Հայաստանի նկատմամբ մեկուսացնող քաղաքականությունը շարունակվելու է, քանի դեռ Արցախը չի հանձնվել Բաքվին: Նրա խոսքերով, հայկական կողմը մեկ ելք ունի՝ դուրս բերել զորքերն Արցախից և կարգավորել հարաբերություններն Ադրբեջանի հետ: