Միջազգային Քաղաքականություն 

Գիշերային հարձակում՝ Սիրիայի վրա. ՀՕՊ-ն իսրայելական 8 հրթիռ է ոչնչացրել

analitik.am

Սիրիական ՀՕՊ-ը կարողացել է դիմակայել Իսրայելի օդային հարձակմանը: Այս մասին հայտնում է SANA գործակալությունը՝ նշելով, որ հարձակումը եղել է Դամասկոսի արվարձաններից մեկում:

Գործակալության փոխանցմամբ, մարտի ընթանցքում ոչնչացվել է իսրայելական 8 հրթիռ, սակայն մի քանիսը հասել են թիրախներին, ինչի արդյունքում վնասվել է Դամասկոսի միջազգային օդանավակայանի մոտ գտնվող պահեստներից մեկ, ինչը, սակայն, չի ազդել օդանավակայանի աշխատանքների վրա:

Հայտնվում է, որ գիշերվա ընթացքում իսրայելական կողմը շարունակել է գրոհները:

Պաշտոնական մեկնաբանություններ դեռ չկան:

Նույն շարքից