Հայաստան Քաղաքականություն 

Արարատ Միրզոյանի մտերիմները հարկատուների հաշվին աշխատավարձ են ստանում ու ոչինչ չեն անում. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը շատ է սիրում ձեռքը սեղանին խփել ու հայտարարել, որ որևէ հանցագործ համայնքապետի թույլ չի տալու պաշտոնավարել, բայց իրականում բոլորը համոզվել են, որ նա կամազուրկ և որոշումներ կայացնելու անընդունակ մարդ է: Հնարավոր չէ նրա մոտ որևէ հարցով գնալ ու ինչ-որ հարցի վերաբերյալ կոնկրետ պատասխան ստանալ՝ բողոքում են նրա հետ գործ ունեցողները:

Նա միայն մի արժանիք ունի` առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի մտերիմն է, և քանի դեռ Միրզոյանը իշխանական հիերարխիայում բարձր դիրք է զբաղեցնում, նրա մտերիմները պետք է հարկատուների հաշվին աշխատավարձ ստանան ու ոչինչ չանեն»:

 

  • 140
  •  
  •  
  •  
  •  
  • 1
  • 2
  •  
  •  
  •  
    143
    Shares

Related Articles