Հասարակություն Պատահարներ 

Վթար՝ «Մեր աշխարհ» ռեստորանի մոտ. Տուժողի վիճակը ծայրահեղ ծանր է

Հունվարի 11-ին, ժամը 17:41-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի 1-ին թաղամասի 25 հասցեում գտնվող «Մեր աշխարհ» ռեստորանային համալիրի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Պարզվել է, որ «Samant» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել պատին:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդը հոսպիտալացվել է «Սուրբ Գրիգոր Լուսավոիչ» ԲԿ, որտեղ բժիշկները վերջինիս առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր:

Փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

 

  • 118
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    120
    Shares

Նույն շարքից