Հասարակություն 

Հայաստանը փետրվարի վերջից կարող է ազատվել Վերին Լարսից կախվածությունից. «Ժամանակ»

analitik.am

«Ժամանակ» թերթը գրում է. «Մինչև փետրվարի վերջ կարող է գործարկվեն Վրաստանի հետ Աբխազիայի և Հարավային Օսիայի սահմանային անցակետերը: Վրաստանի իշխանությունները ստեղծում են միջգերատեսչական հանձնաժողով, որը պետք է զբաղվի վրաց-ռուսական համաձայնագրի իրականացմամբ, որը վերաբերում է աբխազական և օսական սահմանային անցակետերում ապրանքաշրջանառության մոնիտորինգին: Հանձնաժողովը ղեկավարելու է Եկամուտների պետական ծառայության փոխնախագահը:

Նախորդ տարվա նոյեմբերի 30-ին Վրաստանը փոխանցել է շվեյցարական SGS ընկերության հասանելիք գումարը, որով այդ ընկերությունը պետք է զբաղվի տեխնիկական նախապատրաստությամբ:

Ըստ համաձայնագրի՝ տեխնիկական նախապատրաստության շրջանը տևելու է երեք ամիս: Կարելի է ենթադրել, որ այդ ժամանակաշրջանի ավարտից հետո` փետրվարի վերջից, սահմանային անցակետերն, ի վերջո, կսկսեն գործել, և Հայաստանի տնտեսությունը կազատվի Վերին Լարսի անցակետից կախվածությունից»:

 

Նույն շարքից