Միջազգային Հասարակություն 

Աբխազիան փակում է Վրաստանի հետ սահմանը «խոզագրիպի» (H1N1) պատճառով

Աբխազիան փակում է Վրաստանի հետ սահմանը «խոզագրիպի» (H1N1) պատճառով։ Այս մասին հայտնել է Աբխազիայի պետական անվտանգության ծառայությունը։

«Վրաստանի տարածքում անբարենպաստ համաճարակաբանական իրադրության առնչությամբ, կապված գրիպի H1N1 հիմնամանրէի վիրուսի տարածման հետ, որը մահացու վտանգավոր է մարդու առողջության համար, հունվարի 10-ին ժամը 20:00-ից երկու ամիս ժամկետով պետական սահմանը հատելու սահմանափակում է մտցվել։ Վրաստանի Հանրապետության տարածքից օտարերկրյա քաղաքացիների մուտքի սահմանափակում է մտցվում, նաև արգելք է սահմանվում Վրաստանի Հանրապետության տարածք Աբխազիայի Հանրապետության քաղաքացիների մուտքի վրա»,-ասված է հայտարարության մեջ:

Նույն շարքից