Հասարակություն Միջազգային 

SpaceX-ը ցուցադրել է արձակման պատրաստ Starship նորագույն հրթիռը /տեսանյութ/

analitik.am

Տեխասում ամերիկյան SpaceX ընկերությունը մեկնարկային դիրքի է բերել Starship հրթիռի առաջին թռիչքային նախատիպը: Լուսանկարը թվիթերյան իր էջում հրապարակել է ընկերության ղեկավար Իլոն Մասկը:

Մասկի խոսքերով, ներկայացված նմուշը նախատեսված է ենթաուղեծրային թռիչքների համար, մինչդեռ ուղեծրային թռիչքների համար նախատեսված տարբերակը կզինվի առավել ամուր ծածկույթով՝ արտաքին ազդեցություններին դիմակայելու համար:

Ավելի վաղ, 2018 թվականի նոյեմբեր ամսին Մասկը հայտարարել էր, որ ընկերության կողմից մշակվող Big Falcon Rocket բազմանգամյա տիեզերական փոխադրման համակարգը ստացել է Starship անվանումը: Փոփոխությունների ենթարկված հրթիռի փորձարկումները նախատեսվում է իրականացնել 2019-ին:

Նշվում է, որ Big Falcon Rocket համակարգի բազմանգամյա տարբերակը նախատեսված է շուրջ 150 տոննա օգտակար բեռ մերձմոլորակային ուղեծիր հասցնելու համար:

Նույն շարքից