Հասարակություն Միջազգային 

Չինաստանում կոռուպցիայի համար պատասխանատվության է ենթարկվել 620 հազար մարդ

analitik.am

Չինաստանի իշխանությունները 2018 թվականին կոռուպցիոն իրավախախտումների համար պատասխանատվության են ենթարկել 621 հազար մարդու, որոնց թվում՝ 51 բարձրաստիճան պաշտոնյա։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով ՉԿԿ ԿԿ Կարգապահության ստուգման կենտրոնական հանձնաժողովին։

Չինաստանը 2018թվականին շարունակել է ակտիվորեն պայքարել կոռուպցիայի դեմ, որը ներկա իշխանությունը համարում է գլխավոր թշնամիներից մեկը։

Նշվում է, որ 2018թվականին համապատասխան գերատեսչությունները ստացել են 3,44 միլիոն բողոք, ավելի քան 341 հազար զրույց և հարցաքննություն են անցկացրել, հարուցել են ավելի քան 638 հազար գործ։ Պատասխանատվության են ենթարկվել նաև միջին օղակի 3,5 հազար ղեկավար և ստորին օղակի 26 հազար պաշտոնյա։

Նույն շարքից