Այ որ հասկանայինք կամ իմանայինք, թե ինչ չգրված արտոնություններ են իրականում տրված որոշ ընդդիմադիր կամ իրենց այլ... համարող գործիչներին կկարողանայինք հանգիստ եզրակցնել, թե ինչու են վերոհիշյալներն անկախատեսելի, երբ պետք է լինեն պարզ և շիտակ, ինչու են շատ դեպքերում իրենց պահում մեղմ ասած ոչ «ադեկվատ», ինչու են անհրաժեշտության դեպքում հրաժարվում թեկնածու առաջադրել, գոռալու փոխարեն լռում են և գոռում են, երբ պետք է լռել, ինչու են պասիվ այնպիսի հարցերի շուրջ, որոնք իրականում պետք է իրենց թույլ չտար ընդհանրապես քնել՝ մասնավորապես կոռուպցիայի դեմ պայքարին և աղքատության հաղթահարմանը վերաբերող հարցերի ժամանակ, թե ինչու են ժողովրդի կողքին լոկ բառերով, այլ ոչ թե ներգրավվածությամբ:
Մի խոսքով, եթե իմանայինք, թե ինչ անհայտ արտոնություններով են օժտված մեր քաղաքական գործիչները, ապա մեզ ավելի հեշտ կլիներ հասկանալ նրանց նիստը ու կացը և դրանից բխող պահվածքը և ամենակարևորը կհասկանայինք, թե ինչու մենք իրական ընդդիմություն չունենք…
Կարեն Թումանյան