Հասարակություն Միջազգային 

Փոխհրաձգություն՝ Մեքսիկայում․ 29 մարդ մահացել է

analitik.am

Մեքսիկայի Տամաուլիպաս նահանգի Միգել Ալեման քաղաքում փոխհրաձգություն է տեղի ունեցել տեղի թմրակարտելների միջև: Այս մասին հայտնում է Associated Press-ը։

Նշվում է, որ կատարվածի հետևանքով 29 մարդ է մահացել: Դեպը տեղի է ունեցել հունվարի 11-ին ամերիկյան Մակ-Ալլեն քաղաքից 80 կմ հեռավորությամբ, ուր ավելի վաղ այցելել էր Դոնալդ Թրամփը:

Հայտնի է նաև, որ հրաձգությունը կապված է «Լոս Սետաս» և «Գոլֆո» կարտելների միջև հակամարտության հետ: Նշվում է նաև, որ Միգել Ալեման քաղաքում, որտեղ տեղի է ունեցել դեպքը, երկար ժամանակ իշխել է «Լոս Սետաս» թմրակարտելը:

Նույն շարքից