Հասարակություն 

Կարող է մեկը տունը ղումար է կրվել և պիտի սկսի գումար ճարել՝ Լևոն Բարսեղյանի առաջարկները ՌԴ իշխանություններին

analitik.am

Այսօր` հունվարի 12-ին,  ՀՀ մի շարք քաղաքացիներ Գյումրիի «Մայր Հայաստան» հուշարձանի առջևից շարժվելու են դեպի ՌԴ 102-րդ ռազմաբազայի մատույցներ, որտեղ տեղի կունենա սգո և բողոքի արարողություն՝ ի հիշատակ բազայի ռուս զինծառայող Վալերի Պերմյակովի կողմից սպանված Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության տարելիցի և մեկ այլ ռուս զինծառայողի կողմից սպանված Ջուլիետա Ղուկասյանի հիշատակին:

Գյումրիի ավագանու անդամ  Լևոն Բարսեղյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ ՌԴ իշխանություններից պահանջում են մեղադրյալին փոխանցել ՀՀ իշխանություններին. «Մենք համարում ենք, որ արդյունավետ քննություն կարող է լինել միայն այն դեպքում, երբ այդ մեղադրյալը կամ մեղադրյալները փոխանցվել ՀՀ իրավապահ մարմիններին: Սա չի բացառում ՌԴ իրավապահների մասնակցությունը գործի քննությանը»:

Բարսեղյանն ասաց նաև, որ ՌԴ-ից պահանջում են պարբերաբար ստուգումներ իրականացնել ռուսական 102-րդ ռազմաբազայում, պարբերաբար ստուգել զինծառայողների բարոյահոգեբանական, առողջական վիճակը, նյութական ապահովվածությունը, ֆինանսատնտեսական վիճակը, հայտնաբերել խնդիրները և լուծել դրանք. «Մենք կասկածներ ունենք, որ այս խնդիրներից որևէ մեկը պարբերաբար հարուցում է հարաբերությունների խախտումներ, վեճեր, հանցագործություններ, կարիքներ, պարտքեր և այլն: Մենք չենք կարող մտնել այնտեղ և ասել, որ ձեր զորամասի վիճակը լավ չէ»:

ՌԴ իշխանություններին Բարսեղյանն առաջարկում է նաև զորամասից ազատված զինվորներին ստուգել նախքան դուրս թողները՝ արդյոք նրանք առողջապես  նորմալ վիճակում են, բարոյահոգեբանական վիճակը նորմալ է, թե ոչ: Բարսեղյանը նաև առաջարկում է, որ ՌԴ իշխանություններն անհապաղ տեղեկացնեն ՀՀ իշխանություններին, եթե որևէ մեկը դուրս է գալիս զորամասից. «Այս հանգամանքները պարբերաբար խախտվել են, գուցե 100 հոգի փախել են, բռնել տարել են, չեն հասցրել որևէ հանցագործություն գործել»:

Առաջարկվեց նաև ստուգայցեր կազմակերպել պայմանագրային զինծառայողների բնակարաններ, տեսնել, թե ինչի կարիք ունեն. «Կարող է մեկը տունը ղումար է կրվել և պիտի սկսի գումար ճարել»:

Նույն շարքից