Քաղաքական Միջազգային 

Թրամփը դեռևս մտադիր չէ արտակարգ դրության ռեժիմ մտցնել երկրում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մտադիր չէ ներկայում արտակարգ դրության ռեժիմ մտցնել երկրում և սպասում է Մեքսիկայի հետ սահմանին պատի կառուցման համար ԱՄՆ կոնգրեսի կողմից միջոցների հատկացման վերաբերյալ որոշման ընդունմանը: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին:

«Ներկայում մենք չենք դիտարկում երկրում արտակարգ դրության ռեժիմ մտցնելու հարցը: Մենք ուզում ենք, որ Կոնգրեսն անի ողջ աշխատանքը»,- հայտարարել է Թրամփը:

Նույն շարքից