Հայաստան Տնտեսություն 

«Գույք պարտքի դիմա՞ց»-ն է լավ, թե՞ «Հայռուսգազարդ» ընկերության բաժնետոմսերի 20% վաճա՞ռքը

analitik.am

Էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանն այսօր՝ հունվարի 16-ին, կառավարությունում լրագրողների հետ զրույցում նշել է, որ հնարավոր չէ պրոֆեսիոնալ մակարդակի վրա գնահատել, թե որն է ավելի լավ գործարք՝ «գույք պարտքի դիմաց»-ը, թե «ՀայՌուսգազարդ» ընկերության բաժնետոմսերի 20%-ը ռուսական «Գազպրոմին» վաճառելու գործարքը: «Ես չեմ կարող այդ հարցին պատասխանել. ի՞նչ է նշանակում «ավելի լավ»: Որպեսզի կարողանամ այդ հարցին պատասխանել պետք է պայմանները նայեմ, գները նայեմ: Չեմ կարծում, որ նման գնահատական տալ հնարավոր է տալ պրոֆեսիոնալ մակարդակի վրա, որովհետև դրանք շատ բարդ գնահատվող խնդիրներ են: Կարծում եմ, որ շատ քիչ մարդիկ կգտնվեն, որ կկարողանան նման գնահատականներ տալ»,- ասաց նա:

Անդրադառնալով երկրորդ նախագահի վերջին հայտարարություններին, Ավանեսյանը կարծիք հայտնեց, որ նորմալ է վերաբերվում քննադատություններին եւ դա նորմալ է:

«Բարձրացված հարցերից շատերը ինձ համար դժվար է գնահատել, բայց կան բաներ, որ կարող եմ գնահատել: Օրինակ՝ շինարարության 25%-ի անկումը: Ամենածանր բանն այն է, որ կիրառվում են բառեր՝ «փուչիկ», չգիտեմ ինչ, ոնց որ վիրավորանք լինի»: Այնուհանդերձ պետք է փաստերը գնահատել և այդ տեսանկյունից 25% մասնաբաժինը անհնարին է, որ պահպանվեր: Դեռևս 2007-2006-ին, նաև իմ կողմից, գնահատվում էր, որ շինարարությունում պետք է բացասական աճ լինի անկախ ճգնաժամից»,- ասաց նա:
 

Նույն շարքից