Հասարակություն Միջազգային 

ԱՄՆ-ում պարգևատրել են փոքրիկ երեխայի կյանքը փրկած վարորդին /տեսանյութ/

analitik.am

ԱՄՆ Վիսկոնսին նահանգի Միլուոքի քաղաքում ավտոբուսի վարորդը փրկել է փողոցում միայնակ թափառող երեխային:

Նշվում է, որ Իրենա Իվիքը, որն աշխատում է քաղաքի տրանսպորտային համակարգում, նկատել է փողոցում վազող երեխային և փրկել է նրան: Դեպքը եղել դեկտեմբեր ամսին:

«Նրան տեսնելով՝ անմիջապես կանգնեցրի ավտոբուսն ու գնացի նրան վերցնելու»,- ասել է կինը:

Կադրերում երևում է, թե ինչպես է ավտոբուսի ուղևորներից մեկն իր վերարակուն տալիս երեխային, իսկ կին վարորդի արարքը գնահատվել է իր գործատուի կողմից, և վերջինս պարգևատրվել է մատուցած ծառայության համար:

Նույն շարքից