Բարի օր Հասարակություն 

Պարոն Փաշինյան, ամոթ Ձեզ. Տված խոստումները կատարեք. Մանվել Գրիգորյանի կալանավորումը պահանջող քաղաքացի

analitik.am

Մանվել Գրիգորյանի կալանավորումը պահանջող քաղաքացիներից մեկը հայտարարեց, որ ապրիլի 20-ին փողոցը փակելու համար բռնության է ենթարկվել, սակայն մինչ օրս որևէ գործողություն չի արվել.  «Ես՝ Գագիկ Իսրայելյանս, հեղափոխություն անելիս՝ ապրիլի 20-ին, փողոց եմ փակել, բռնության եմ ենթարկվել, մինչ օրս ոչ մի գործողություն  չի կատարվում իրավապահ մարմինների կողմից: Հետաքննչական մարմինը մինչև էսօր չի կատարում իր վրա դրված պարտականությունները:

ՀՀ-ում ոնց կար կոռումպացված, չինովնիկական համակարգը, նույնն էլ մնացել է: Պարոն Փաշինյան, հիշո՞ւմ եք, ապրիլին մոտեցա ցույց տվեցի Ձեզ, ես Հայաստանի հպարտ քաղաքացի չեմ, ես ձեր ասած էն թալանված քաղաքացիներից չեմ, ես երկրագնդի քաղաքացի եմ, բայց իմ հայրենիքին մորիցս էլ շատ եմ սիրում:

Ձեր խոստումները կատարեք, փուչիկը տրաքել է, ժողովրդի պահանջները կատարեք: Էս ի՞նչ եք անում, դատավորն ինչ ուզում , անում է, դատախազն ինչ ուզում, անում է, պարոն Փաշինյան զարթնեք, հեղափոխությունը մի մեռցրեք, ձեր խոստումները կատարեք: 50 հատ նամակ եմ գրել, ոչ մի պատասխան չեմ ստացել: Ամոթ Ձեզ»:

Հիշեցնենք, որ մի խումբ քաղաքացիներ փակել են փողոց և պահանջում են կալանավորել Մանվել Գրիգորյանին:

Նույն շարքից