Բարի օր Հասարակություն 

Էջմիածնում քաղաքացիները բացեցին փակած ճանապարհը՝ դնելով պայման

analitik.am

Էջմիածին քաղաքում փողոցը փակած մի խումբ քաղաքացիները հայտարարեցին, որ ժամը 16:30-ին բացում են փակած ճանապարհը: Նրանք ասացին, որ երկուշաբթի օրը՝ հունվարի 14-ին, ժամը 11:00-ին հավաքվելու են Էջմիածնի հրապարակում, եթե դատարանի որոշումը չի բավարարում իրենց պահանջնը՝ այսինքն Մանվել Գրիգորյանը  նորից չի կալանավորվում, ապա ամբողջ Հայաստանով մեկ ճանապարհներ են փակելու և փակ պահեն այնքան ժամանակ, մինչև իրենց պահանջը կատարվի:

Այս պահին Էջմիածնում փակված ճանապարհն արդեն բացվում է:

Հիշեցնենք, որ մի խումբ մարդիկ Էջմիածնում փակել էին ճանապարհը՝ պահանջելով կալանավորել Մանվել Գրիգորյանին:

Նույն շարքից