Հասարակություն 

Հայտնաբերվել է դի

analitik.am

Հունվարի 12-ին, ժամը 13:37-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Բյուրական գյուղի աստղադիտարանի տարածքում գտնվող հանրակացարանի թիվ 5 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները բացել են բնակարանի դուռը և հատակին հայտնաբերել Ս. Ի.-ի (ծնված 1965 թ.) դին:

Նույն շարքից