Միջազգային Քաղաքականություն 

Մակեդոնիայի խորհրդարանը հաստատել է երկրի անվանափոխումը

Մակեդոնիայի խորհրդարանը հաստատել են երկրի անվանափոխման համար սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու մասին օրենքը։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Նշվում է, որ փոփոխությունները նախատեսում են «Մակեդոնիա» անվան առջևում «Հյուսիսային» բառի ավելացում ամբողջ տեքստում, սահմանադրության նախաբանի փոփոխություն, սահմանների անփոփոխության ու տարածքային ամբողջականության երաշխիքներ և արտասահմանում սփյուռքի աջակցության միջոցառումներ։

Հայտնի է, որ կողմ է քվեարկել 81 մարդ և սահմանադրության բոլոր չորս փոփոխություններն ընդունված են, հայտարարել է խորհրդարանի խոսնակ Տելատ Ջաֆերին։

  • 110
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    112
    Shares

Նույն շարքից