ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ 2018 թվականին գրեթե կես դարի ընթացքում, առաջին անգամ ԱՄՆ-ում նվազել են դեղորայքի գները: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Թրամփի թվիթերյան էջին։
«Շուկայում ավելի մատչելի դեղեր գեներացնելու մեր քաղաքականությունն աշխատում է»,-գրել է ԱՄՆ նախագահը:
Նա նշել է նաև, որ իր ղեկավարման առաջին 19 ամսվա ընթացքում ամերիկացիները դեղատոմսով ձեռք բերված դեղերի միջոցով խնայել են 26 մլրդ ԱՄՆ դոլար: