Հասարակություն Միջազգային 

Փարիզում տեղի ունեցած պայթյունը չորս մարդու կյանք է խլել

analitik.am

Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում տեղի ունեցած պայթյունի հետևանքով մահացել է չորս մարդ: Այս մասին հայտնել է Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Կրիստոֆ Կաստաները, փոխանցում է ՌԻԱ Նովոստին:

«Ողբերգական պայթյունի հետևանքով մահացել է չորս մարդ՝ երկու հրշեջ և երկու քաղաքացիական անձ: 10 մարդ գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում, նրանցից մեկը հրշեջ է»,- ասել է նախարարը:

Նշվում է, որ ընդհանուր առմամբ, տուժել է 37 մարդ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր Փարիզում տեղի է ունեցել խոշոր պայթյուն թոնրատանը, որը տեղակայված է Ֆրանսիայի մայրաքաղաքի 9-րդ շրջանում: Ականատեսները նշել են, որ պայթյունն ուժգին է եղել, պատճառված է լուրջ վնաս, կան տուժածներ:

Նույն շարքից