Հասարակություն 

Հավաք-քննարկում Քարահունջ՝ Զորաց Քարեր, պատմամշակութային համալիրի շուրջ ստեղծված իրավիճակի մասին․ «ԿԱՄՔ» հասարակական նախաձեռնություն

analitik.am

«Այսօր տեղի ունեցավ հավաք-քննարկում Հայկական Արժեքների Պահպանության «ԿԱՄՔ» Հասարակական Նախաձեռնության գրասենկայում, Քարահունջ՝ Զորաց Քարեր, պատմամշակութային համալիրի շուրջ ստեղծված իրավիճակի մասին, հավաքի ընթացքում ձևավորվեց կազմկոմիտե և աշխատանքային խմբեր (Փորձագետներ, Իրավաբաններ), հետևյալ պահանջներով․

1) Խրամատների , փորվածքների անհապաղ փակում, քանի որ բաց փորվածքների եզրերին եղած քարերը ժամանակի ընթացքում կարող են թեքվել և վնասներ կրել

2) Պեղումների կասեցում, ինչպես նաև նախկին տեսքին բերել Քարահունջը

3) Յունեսկոյի պաշտպանության տակ ներգրավել որպես պատմամշակութային ժառանգություն

Ինչպես նաև ստեղծվեցին աշխատանքային խմբեր, որոնք կատարելու են

ա) Փաստերի և տեղեկատվության հավաքագրում

բ) Փաստավավերագրական ֆիլմի աշխատանքների պատրաստում»։

«ԿԱՄՔ» հասարակական նախաձեռնություն

Նույն շարքից