Բարի օր Հասարակություն 

Այն, ինչ այսօր կատարվում է, որևէ աղերս չունի ժողովրդավարության հետ, սա անասնավարություն է. Անի Հովհաննիսյան

analitik.am

Analitik.am-ի հիմնադիր, գլխավոր խմբագիր Անի Հովհաննիսյանն իր ՖԲ էջում գրում է.

Ժողովրդավարական, իրավական պետություն ստեղծելու համար նախ պետք է հասկանալ, որ ամեն ինչ օրենքի ուժով պետք է լինի: Սա նշանակում է, որ եթե Մանվել Գրիգորյանն, ըստ օրենքի, չի կարող կալանքի տակ գտնվել, ուրեմն նույնիսկ եթե ՀՀ բոլոր քաղաքացիները հավաքվեն և պահանջեն, որ նրան կալանավորեն, նա չի կարող կալանավորվել: Եթե Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելու համար չկան իրավական հիմքեր,ուրեմն նրան իրավունք չունեն կալանքի տակ պահել... Սրանք էլեմենտար բաներ են, որոնք պետք էր բացատրել մարդկանց՝ նախքան հայտարարելով, թե այսուհետ ժողովրդի պահանջով է ամեն ինչ լինելու: ՈՉ, հարգելիներս, դա խեղաթյուրված, հիվանդ և քայքայիչ մոտեցում է, ամեն ինչ պետք է լինի օրենքի պահանջով:

Ժողովուրդը կարող է պահանջել միայն այս կամ այն օրենքի փոփոխություն, ընդունում կամ չեղարկում: Տարբերակեք ի վերջո ժողովրդավարությունը Ջորջ Օրոուելի Անասնաֆերմայում նկարագրած բարքերից: Այն, ինչ այսօր կատարվում է, որևէ աղերս չունի ժողովրդավարության հետ, սա անասնավարություն է:

Նույն շարքից