Գլխավոր Հայաստան Վերլուծական Քաղաքականություն 

Մի՞թե «Իմ Քայլ»-ում չեն բացատրել «անելիք չունեցող» Մակունցին, որ ինքը դեռ նախարար է

analitik.am

Այսօր՝ հունվարի 12-ին, Երևանի կենտրոնում՝ Արամի 23 հասցեում, փլուզվել էր «Հայաստանի փոքրիկ երգիչներ»-ի հուշարձան շենքը:

Հաշվի առնելով այն, որ Երևանի քաղաքապետարանին էին մեղադրում շենքի փլուզման համար, Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը հարցազրույց էր տվել, որում հայտնել էր, որ  շուրջ երեք ամիս քննարկվել է Արամի 23-ի՝ հարակից շինհրապարակին հպվող պատը ամրացնելու հարցը, ներկայացվել են նախագծեր, որոնք մշակույթի նախարարության կողմից չեն հաստատվել:

Ստացվում էր, որ փլուզված պատի համար մեղավոր է ոչ թե Երևանի քաղաքապետարանը, այլ մշակույթի նախարարությունը: Այս թեժ պահին, երբ բոլորը սպասում էի , թե այս մեղադրաքին ինչ արձագանք կտա մշակույթի նախարարը, վերջինս իր ՖԲ էջում գրառում է կատարում այն մասին, որ ինքն այլևս մշակույթի նախարար չէ:

Լիլիթ Մակունցին փաստորեն ոչ ոք չի տեղեկացրել, որ նրա լիազորությունները որպես նախարար դադարում են ոչ թե մանդատը վերցնելու պահից, այլ ԱԺ առաջին նիստի օրը՝ հունվարի 14-ին: Փաստացի, Իմ Քայլից նախարար Մակունցը , ով այսուհետ զբաղեցնելու է իշխող կուսակցության ֆրակցիայի ղեկավարի պաշտոնը, այնքան անտեղյակ է օրենքներից և սեփական լիազորություններից, որ չգիտի այն մասին, որ դեռ մշակույթի նախարար է: Եթե գիտի և իմանալով հանդերձ այս կերպ է խուսափում իր ոլորտի թերության համար պատասխանատվությունից, ապա Նիկոլ Փաշինյանին և մեզ բոլորիս շատ հետաքրքիր ԱԺ օրակարգ է սպասվում, երբ ամեն անգամ հերթական ձախողման ժամանակ կլսենք Մակունցի անտեղյակ արդարացումները:

Նույն շարքից