Հասարակություն 

Գյումրիում թալանել են օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանի մոր ղեկավարած դպրոցը

Երեկ՝ հունվարի 12-ին, գողության դեպք է տեղ ունեցել Շիրակի մարզում: Անհայտ անձը կամ անձինք թալանել են Գյումրի քաղաքի թիվ 18 դպրոցը՝ տանելով ջեռուցման ռադիատորները։

Դպրոց են ժամանել Գյումրի քաղաքի ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողները: Հանցագործության բացահայտման աշխատանքները ղեկավարում է ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Սևան Քոչարյանը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված դպրոցի տնօրենը աշխարհահռչակ ըմբշամարտիկ, օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանի մայրն է՝ Շողիկ Ալեքսանյանը:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Սկզբնաղբյուր՝ shamshyan.com

Նույն շարքից