ԱՄՆ-ի և Մեքսիկայի սահմանին գաղտնի թունել է հայտնաբերվել, որը ենթադրաբար Մեքսիկայի իշխանություններն օգտագործել են մի երկրից մյուսը թմրանյութեր և մարդկանց տեղափոխելու համար: Այս մասին հայտնում է The Hill-ը:
Պարբերականի տեղեկությունների համաձայն, սա հայտնաբերված նմանատիպ 3-րդ թունելն է: Ոստիկանության տվյալներով վերոնշյալ թունելի երկարությունը մոտ 10 մետր է:
Նշվում է նաև, որ 2016 թվականին նմանատիպ 2 թունել հայնտաբերվել էր ԱՄՆ-ի և Մեքսիկայի սահմանին, որով թմրանյութ և մարդկանց էին տեղափոխում Տիխուանայից Կալիֆոռնիա: