Միջազգային Հասարակություն 

2019 թվականի տեխնոլոգիական նորույթները՝ ըստ The Guardian-ի /լուսանկարներ/

Բրիտանական The Guardian պարբերականն անդրադարձել է Լաս Վեգասում անցկացված CES 2019 տեխնոլոգիական ցուցահանդեսին, որի ընթացքում հայտնի ընկերությունները ներկայացրել են տեխնոլոգիական նորարարություններ:

Այսպես․

Գլանակի պես փաթաթվող հեռուստացույց

Հարավկորեական LG ընկերությունը ներկայացրել է  Signature OLED TV R9  հեռուստացույցը: OLED էկրանով այս հեռուստացույցն անջատելուց հետո, այն ծալվելով հավաքվում է տակդիրի մեջ և մնում է միայն ուղղանկյունաձև տակդիրը: Նշվում է, որ հեռուստացույցը վաճառքում կհայտնվի ընթացիկ տարվա երկրորդ կեսին։

«Խելացի» զուգարան

Ամերիկյան Kohle ընկերությունը ներկայացրել է Numi 2.0 Intelligent Toilet զուգարանը՝ համալրված բարձրախոսներով, ինչպես նաև Alexa ձայնային կառավարման համակարգով: Զուգարանից օգտվելուց հետո կարելի է ասել. «Ալեքսա, իմ փոխարեն ջուրը քաշիր»:

Մարդու մարմնի ջերմությամբ լիցքավորվող «խելացի» ժամացույց

Matrix PowerWatch 2 «խելացի» ժամացույցը լիցքավորվում է անմիջապես կրողի մարմնի ջերմությամբ: Ժամացույցը ջրակայուն է, ունի գունավոր էկրան, ցույց է տալիս հեռախոսին ստացվող ծանուցումները, հետևում է կրողի առողջական վիճակին:

iTunes-ին հասանելիությամբ Samsung TV

Հարավկորեական Samsung ընկերությունը ներկայացրել է նոր «խելացի» հեռուստացույց՝ համալրված iTunes  երաժշտական հավելվածով:

Քայլող մեքենա

Հարավկորեական Hyundai ընկերությունը ներկայացրել է մեքենա՝ համալրված ռոբոտային ոտքերով: Անհրաժեշտության դեպքում վարորդը կարող է ակտիվացնել ռոբոտային ոտքերի ռեժիմը, և մեքենան կքայլի:

Ավտոմատ դիմահարդարում

Ամերիկյան Opté Precision Skincare System կոչվող սարքը սքանավորում է դեմքը, որոշում դրա հստակ գույնը, մաշկի պիգմենտացիան, թերություններն ու հետո հարդարում այն քանակությամբ պարագաներով, որքան բավական է թերությունները քողարկելու համար

Նույն շարքից