Հարգելի լրագրողներ ինֆորմացիա ունեմ, որ Ծաղկաձորի Գոլդեն Փելես հյուրանոցը, որը նվիրատվություն է արվել պետությանը՝ աշխատացնում է Սասուն Միքայելյանի որդին։
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է ՀՀԿ անդամ, գյուղատնտեսության նախարարի նախկին օգնական Նարեկ Մանթաշյանը:
Հիշեցնենք, որ այս հյուրանոցը պատկանում է Մաքսային կոմիտեի նախկին պետ Արմեն Ավետիսյանին: Այն բանից հետո, երբ հնարավոր խախտումների մասով աղմուկ բարձրացավ այս գերթանկարժեք հյուրանոցի շուրջ, Ավետիսյանների ընտանիքը հայտարարություն տարածեց, որ պատրաստ է այն նվիրաբերել պետությանը: Այս գործընթացքում դեռ որևէ արժեքավոր նորություն չկա՝ հյուրանոցը պետությանը նվիրաբերելու գործընթացի ավարտին մասին որևէ մեկը չի հայտարարել: