Հասարակություն 

Նիկոլ Փաշինյանի պատգամավորը դուրս է եկել Պամելա Անդերսոնի ու Gucci-ենց դեմ

Վերջին երկու օրերին սոցկայքերի օգտատերերի կողմից ամենաշատը քննարկվող վերարկուն, որով հանրությանը ներկայացել է Նիկոլ Փաշինյանի գլխավորած ուժի պատգամավոր Հայկ Սարգսյանը, ով ավելի հայտնի է որպես Նիկոլ Փաշինյանի ախրանիկ, արժե 300 հազար ՀՀ  դրամ: Այն նվեր է Raf Kanian ընկերության կողմից: Վերարկուն կարելու համար օգտագործվել է նաև բնական մորթի: Հավելենք, որ վերարկուի վրա «փորագրված» են «Պատգամավոր» ու «Հ. Սարգսյան» բառերը:

Շատերը նորաթուխ պատգամավորին մեղադրում են չտեսության մեջ, ոմանք արդարացնում են, ոմանք հումորներ անում, որոշները ասում, որ «Նրան հալալ ա, թող վայելի, ժողովուրդը կողմ ա»:

Հարցին մենք մոտենանք նաև մեկ այլ կողմից: Ինչպես արդեն նշվեց, հագուստը ստանալու համար օգտագործվել է բնական մորթի: Հետաքրքիր է, որ ամբողջ աշխարհում այսօր ամենահեղինակավոր ու ազդեցիկ բրենդները հրաժարվում են բնական մորթուց՝ կոչ անելով բոլորին միանալ իրենց ակցիային: Ձեզ ենք ներկայացնում այդ բրենդներից ամենահեղինակավորները՝ Calvin Klein, Stella McCartney, Vika Gazinskaya, Ralph Lauren, Hugo Boss, Giorgio Armani, Michael Kors, Gucci, Versace:

Բնական մորթու օգտագործման դեմ պայքարում են նաև մի շարք հանրահայտ աստղեր, որոնցից թերևս կարելի է առանձնացնել  Պամելա Անդերսոնին, Փոլ Մաքքարթնիին, Կրիստինա Ագիլերային, Քլոե Քարդաշյանին: Նրանք միայն մի քանիսն են տասնյակ աստղերից:

Հ.Գ. Նշենք, որ անցած տարվա վերջին ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Մոսկվա մեկնելիս մի լուսանկար էր հրապարակել, որտեղ երևում էր , եթե ոչ նույն, ապա նմանատիպ հագուստով: Կարելի է ենթադրել, որ վարչապետը ևս դեմ չէ բնական մորթի կրելուն:

 

 

 

 

 

 

 

 

 

 

Նույն շարքից