Քաղաքական 

Թրամփը սպառնացել է ոչնչացնել Թուրքիան

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է ոչնչացնել Թուրքիայի տնտեսությունը, եթե Անկարան հարվածի Սիրիայի քրդերին: Այս մասին նա գրել է թվիթերյանի էջում:

Թրամփը կարծում է, որ Սիրիայից ամերիկյան զորքերի դուրս բերումից հետո, երկրում պետք է անվտանգության գոտի ստեղծել, որը կտարանջատի քրդական միավորումների և թուրքական զինված ուժերի դիրքերը:

Միևնույն ժամանակ Թրամփը պատասխանատվության կոչ է արել նաև քրդերին՝ հորդորելով չսադրել Անկարային:

Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ Անկարան շուտով նոր ռազմական օպերացիա է սկսելու Սիրիայում՝ Եփրատ գետից դեպի արևելք: Օպերացիան լինելու է ահաբեկիչների, այդ թվում նաև քրդերի դեմ:

Նույն շարքից